Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Թուրքիան փորձում է ապագա աշխարհում ապահովել իր «բացառիկ» տեղը

Թուրքիան փորձում է ապագա աշխարհում ապահովել իր «բացառիկ» տեղը
05.11.2023 | 12:15

Այսօր Թուրքիա կայցելի ԱՄՆ-ի պետքարտուղարը, երեկ Թուրքիա էր այցելել Իրանի ԱԳ նախարարը։

Սա նշանակում է, որ Թուրքիան փորձում է ստանալ «աշխարհը 5-ից ավելին է» իր ռազմավարության ռեալիզացիա` ապահովել ապագա աշխարհում Թուրքիայի «բացառիկ» տեղը։

Կստացվի թե ոչ, սա հարցի, իհարկե, կարևոր կողմն է, բայց մեզ համար ամենակարևորը այն է, թե ինչպես պետք է մեր տեղն ու դերը ապահովենք օր-օրի ավելի ագրեսիվ և ավելի մեծ ախորժակով դիրքավորվող Թուրքիայի հարևանությամբ։

Թուրքիային հանձնվելը արագ գործողության ոչնչացման ռումբ է, «գլուխը կախ ապրելը» ևս երաշխավորված ոչնչացման (որպես գործոն) ճանապարհ է, ուստի միակ ճանապարհը շարունակական հզորացման ճանապարհն է, պատերազմի վտանգի ներքո (այդ վտանգը երբեք ու երբեք չի նվազելու, անգամ եթե որոշենք անմնացորդ հանձնվել Թուրքիային):

Թուրքիան ապրել է բացառապես այլոց արյան հաշվին, ու էդպես էլ լինելու է, և եթե Թուրքիան որոշի դադարել ծծել այլոց արյունը, որպես «Թուրքիա» (ինչպիսին որ է) կդադարի գոյություն ունենալ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2482

Մեկնաբանություններ